Հունիսի 12-ի կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում`
Հունիսի 12-13-ի կեսօրից հետո, 14-16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 12-13-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում  հունիսի 12-14-ի երեկոյան, 15-16-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ 

Երևան քաղաքի հունիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    34.7°C (1990թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝          8.5°C (1958թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    21.5°C