Բնակարանների գները Երևանում՝ ապրիլին

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2025թ․-ի ապրիլի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։

Բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2025թ․-ի ապրիլին կազմել է 890,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1.7% անկում։

Արաբկիր վարչական շրջանում՝ 618,500 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2.6% անկում։

Դավթաշեն վարչական շրջանում՝ 475,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1.3% աճ։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 446,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 4% աճ։

Աջափնյակ վարչական շրջանում՝ 413,500 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1,6% աճ։

Էրեբունի վարչական շրջանում՝ 408,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1.7% աճ։

Նոր Նորք վարչական շրջանում՝ 408,100 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 4.3% աճ։

Ավան վարչական շրջանում՝ 396,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0.8% աճ։

Շենգավիթ վարչական շրջանում՝ 394,100 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0․3% անկում։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 388,100 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0.3% աճ։

Նուբարաշեն վարչական շրջանում՝ 238,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 4․8% աճ։