Ձեռներեցության աշխարհի գավաթ 2025-ն ընդունում է դիմումներ
«Ձեռներեցության աշխարհի գավաթ» (EWC) 2025-ի մասնակցության դիմումների ընդունման փուլը մեկնարկել է։
«Ձեռներեցության աշխարհի գավաթ» մրցույթը, որը մեկնարկել է 2019 թվականին, մինչ օրս հաղթող մասնակիցներին տրամադրել է 4 միլիոն դոլար կանխիկ մրցանակներ եւ ավելի քան 250 միլիոն դոլար արժողությամբ արտոնություններ ու ծառայություներ։
Ամբողջ աշխարհից եզրափակչի 100 լավագույն մասնակից կներկայացնի իր ստարտափն ուղիղ եթերում՝ EWC-ի Գլոբալ եզրափակչում, որը կկայանա Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում՝ 2025 թվականի աշնանը։
EWC-ն տրամադրում է անհատականացված մարզումներ եւ վերապատրաստումներ՝ ձեռնարկատերերի զարգացման տարբեր փուլերի համար։ EPIC-ը՝ որպես Հայաստանում EWC-ի գործընկեր, արդեն անցկացրել է մրցույթի երեք հաջողված փուլ՝ համախմբելով հայկական ստարտափ միջավայրի առանցքային դերակատարներին այս համազգային միջոցառման իրականացման համար։
Նշենք, որ 2024 թվականին Nomiq հայկական արհեստական բանականությամբ առաջնորդվող ստարտափը դարձել է առաջին հայկական ստարտափը, որը հաղթեց EWC Գլոբալ եզրափակչում։ Մրցելով «Գաղափարի փուլ» անվանակարգում՝ Nomiq-ը ճանաչվել է գլոբալ հաղթող՝ ստանալով $50,000 կանխիկ մրցանակ եւ արժեքավոր ոչ ֆինանսական աջակցություն։
2025 թվականի մրցույթին դիմելու վերջնաժամկետը հունիսի 20-ն է։ Դիմել հնարավոր է այստեղ։