Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2025թ. հունվար-ապրիլ

ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի 948,710.2 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից.

2025թ․-ի հունվար-ապրիլին ԱԱՀ ծավալները 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 28.6%-ով և կազմել՝ 276,697.1 մլն ՀՀ դրամ։

Եկամտային հարկի ծավալներն աճել են 10.8%-ով և կազմել՝ 235,050.5 մլն ՀՀ դրամ։

Ակցիզային հարկի ծավալներն աճել են 3%-ով և կազմել՝ 38,237.2 մլն ՀՀ դրամ։

Շահութահարկի ծավալներն աճել են 17.8%-ով և կազմել՝ 243,313.2 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 15.4%-ով և կազմել՝ 39,147.6 մլն ՀՀ դրամ։

Շրջանառության հարկի ծավալներն աճել են 22%-ով և կազմել՝ 32,003.3 մլն ՀՀ դրամ։

Մաքսատուրքի ծավալներն աճել են 5%-ով և կազմել՝ 24,374.2 մլն ՀՀ դրամ։

Պետական տուրքի ծավալները աճել են 20.7%-ով և կազմել՝ 24,378.2 մլն ՀՀ դրամ։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները նվազել են 62.1%-ով և կազմել՝ 10,860.9 մլն ՀՀ դրամ։

Այլ հարկերի ծավալներն նվազել են 3.7%-ով և կազմել՝ 24,648.1 մլն ՀՀ դրամ։