Հասկանում ենք, որ միաժամանակ չենք կարող լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ․ Փաշինյանը՝ ընտրության մասին
Հայաստանը միաժամանակ չի կարող լինել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության անդամ, ու սա լավ հասկանում է։
«Իհարկե, մենք հասկանում ենք, որ միաժամանակ չենք կարող լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ։ Ակնհայտ է, որ դա այն կետն է, որի շուրջ ապագայում ստիպված պետք է լինենք որոշում կայացնել։ Բայց շատ կարևոր է, որ որոշումը պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ իհարկե կառավարության և Ազգային ժողովի գլխավորությամբ»,- այսօր Պրահայում GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել, որքանի դեռ սուր պահանջ չկա կայացնելու այդ որոշումը, Հայաստանը կշարունակի ժողովրդավարական բարեփոխումները՝ եվրոպական չափանիշներին համապատասխան, որքան հնարավոր է։ Իսկ երբ պահը գա որոշում կայացնելու՝ հարցը քաղաքական օրակարգ կմտնի և կդրվի քննարկման սեղանին։
«Մենք այդ որոշում կկայացնենք մեր քաղաքացիների հետ միասին»,- շեշտեց Փաշինյանը։