Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում, կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք
Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։