Տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2024 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ի արտահերթ նիստում քննարկել  է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, որը հակիճը ներկայացրել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

2024 թվականին պետական բյուջեի եկամուտները փաստացի կազմել են 2 տրիլիոն 579 մլրդ դրամ, որը 7 տոկոսով ավելի բարձր է, քան 2023 թվականին, ՀՆԱ-ն պահպանվել է նույն՝ 25,5 տոկոս մակարդակում, կատարողականը կազմել է 95,8 տոկոս: Ծախսերը կազմել են 2 տրիլիոն 955 մլրդ դրամ, եւ 13,7 տոկոսով ավելի բարձր են եղել նախորդ տարվա ցուցանիշից, կատարողականը կազմել է 93,9 տոկոս: Դեֆիցիտը կազմել է 376 մլրդ դրամ, կատարողականը՝ 82 տոկոս:

Նախորդ տարի համապատասխան ոլորտներում իրականացված աշխատանքներն՝ ըստ ուղղությունների ներկայացրել են էկոնոմիկայի նախարարը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոնախարարը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն արժանացել է դրական եզրակացության:

Հաշվետվությունը՝ այստեղ: