Եթե Ռուսաստանը չհեռացվեր «Մեծ ութնյակ»-ից, պատերազմ չէր լինի․ Թրամփ
Ռուսաստանին «Մեծ ութնյակ»-ից բացառելը սխալ էր, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայում G7 գագաթնաժողովում, հաղորդում է BBC-ն։
Ամերիկացի նախագահի խոսքով, եթե Ռուսաստանը մնար խմբում, Ուկրաինայում պատերազմ չէր լինի։ Թրամփը նաև կրկնել է, որ եթե չորս տարի առաջ ինքը նախագահ լիներ, Ռուսաստանը լայնածավալ ներխուժում չէր սկսի Ուկրաինա։
Ռուսաստանի անդամակցությունը «Մեծ ութնյակ»-ին կասեցվել է 2014 թվականին՝ Ղրիմի իրադարձություններից հետո։ 2017 թվականին Ռուսաստանի իշխանությունները որոշեցին ընդմիշտ լքել խումբը։ Այդ ժամանակվանից ի վեր G8-ը վերածվել է G7-ի։
2018 թվականին Թրամփն առաջարկեց Ռուսաստանը կրկին հրավիրել G8, սակայն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ Մոսկվան հետաքրքրված չէ դրանով։