Գումարվել են ԱԺ հերթական քառօրյայի նիստերը. Ուղիղ
Ամառային արձակուրդներից առաջ այսօր՝ հունիսի 17–ին, իր վերջին քառօրյա նիստերն է գումարել Հայաստանի Ազգային ժողովը։
Օրակարգում ընդգրկված է ընդհանուր առմամբ 29 հարց։ Դրանցից 8-ը կքննարկվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ, մնացածը՝ առաջին ընթերցմամբ։
Դրանց թվում են՝ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի ընտրությունը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի գործունեության հաշվետվության քննարկումը, «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրինագծերի փաթեթը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը և այլն։