Հիմնանորոգման աշխատանքներ Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհին. Տեսանյութ
Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 17.2կմ հատվածը հիմնանորոգվում է։
Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ ճանապարհն անցնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերով՝ միացնելով Սևան քաղաքը Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր բնակավայրերի և Հրազդան քաղաքի հետ։
Արդեն իսկ մեկնարկել են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։
Տեղանյութն՝ այստեղ