Քննարկվել են Իրաքի հետ զբոսաշրջային կապերի զարգացման հնարավորությունները

 ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեում կայացել է հանդիպում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, պատվիրակության ղեկավար Ալի Աբդուլկարեմ Ութավիի միջև։
 Հանդիպման ընթացքում քննարկվել են՝
• ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից երկու երկրների միջև մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխըմբռնման հուշագրի նախագծում ներկայացված հայկական կողմի առաջարկները, ինչպես նաև առաջիկայում դրա ստորագրման նպատակահարմարությունը։
 • Ոլորտում առկա խնդիրները, մասնավորապես՝ մուտքի արտոնագրերի ընթացակարգերի պարզեցման և ուղիղ չվերթների ապահովման անհրաժեշտությունը։
 • Երկու երկրներում զբոսաշրջային ներուժի ներկայացման և համատեղ մարքեթինգային միջոցառումների կազմակերպման հնարավորությունները։
 • Երկու երկրների զբոսաշրջային գործակալությունների միջև առցանց ձևաչափով վեբինարի անցկացման հնարավորությունը։
 • Ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա հնարավորությունները։