Բարելավվում է Դիցմայրի բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգը

ՀՀ կառավարության 75 տոկոս համաֆինանսավորմամբ Կապանի Դիցմայրի բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքները մոտենում են ավարտին։

Սյունիքի մարզպետ Կոլյա Ղուկասյանը տեսանյութ է հրապարակել աշխատանքների ընթացքի մասին:

Նշվում է, որ144 մլն դրամ արժեքով սուբվենցիոն ծրագրով կառուցվել են 4,7 կմ ջրագիծ և օրվա կարգավորիչ ջրամբար։