ԿԳՄՍՆ պետական ֆինանսավորումը հաջորդ տարի գրեթե եռապատկվելու է

 ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարության՝ բոյւջեի 2024 թվականի կատարողականը՝ նշելով, որ տարբեր ոլորտներում իրականացվել է 23 բյուջետային ծրագիր՝ ներառելով 234 միջոցառում, որոնց կատարման համար ծախսվել է 285.65 միլիարդ դրամ:

Եթե  2017-2018 թվականներին ոլորտային ծախսերը չէին գերազանցում 150 միլիարդ դրամը, ապա 2025 թվականին այդ ցուցանիշը հասել է շուրջ 362 միլիարդ դրամի, իսկ 2026 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է ավելի քան 420 միլիարդ դրամի հատկացում։ Ոլորտային ֆինանսավորումը 2025 թվականի բյուջեում ավելի քան կրկնապատկվել է, իսկ 2026 թվականի կանխատեսմամբ՝  գրեթե եռապատկվելու է։

Անդրադառնալով կապիտալ ծախսերին՝ նա նշել է, որ եթե 2017 թվականին դրանք կազմել են ընդամենը 1 միլիարդ դրամ, ապա 2024 թվականին կապիտալ աշխատանքների հատկացումները հասել են շուրջ 107 միլիարդ դրամի։ 

Նախարարը շեշտել է, որ կապիտալ ներդրումներ կատարվել են ոչ միայն դպրոցաշինության,այլև հուշարձանների պահպանության, սպորտի և գիտության ոլորտներում: Այսպես Երևանի պետական համալսարանում պետության կողմից կատարվել է շուրջ 3 միլիարդ դրամի, իսկ Երևանի պետական բժշկական համալսարանում՝ 1.1 միլիարդ դրամի կապիտալ ներդրում: