Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Հունիսի 18-ին կեսօրից հետո, 21-22-ի կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 19-20-ը, 21-22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 18-21-ը կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում հունիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հունիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 36°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 8.7°C (1981թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.5°C