Տավուշի մարզում քննարկվել են կարկուտի հետևանքների վերսցման հարցերը
Այսօր՝ Տավուշի մարզպետի հանձնարարությամբ, աշխատանքային խմբեր են այցելել հունիսի 13-15-ը տեղացած կարկուտի և ուժեղ քամու հետևանքով տուժած բնակավայրեր։
Խմբերում ընդգրկված են Տավուշի մարզպետի աշխատակազմի, ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի համայնքապետարանի ներկայացուցիչներ։
Նրանք շրջել են տուժած բնակավայրերում, տեղում գնահատել իրավիճակը և արձանագրել հասցված վնասները։
Ներկայումս համայնքային հանձնաժողովներն իրականացնում են տվյալների հավաքագրում, կազմվում են համապատասխան արձանագրություններ, որոնք շուտով կներկայացվեն մարզային հանձնաժողովի քննարկմանը։