Հայաստանի եկեղեցիների մեկ քառորդն է պատկանում Սուրբ Էջմիածնին. ԿԳՄՍՆ–ի տվյալները
Հայաստանում պետական ցուցակներում ներառված եկեղեցիների և վանական համալիրների միայն մեկ քառորդն է պատկանում Հայ առաքելական եկեղեցուն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Պետություն-եկեղեցի հարաբերությունների թեման վերջին շրջանում ավելի ու ավելի մեծ հանրային ուշադրության է արժանանում։ Քննարկումների նոր ալիքի առիթ են դարձել մայիսի 29-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտություններն ու սոցցանցային գրառումները։
«Պետական ցուցակներում ներառված է մոտ 1340 պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող եկեղեցի/վանական համալիր, որոնցից ավելի քան 300-ը հանդիսանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սեփականություն»,– հայտնում է ԿԳՄՍՆ–ն։
Ընդ որում` ըստ ամենամյա մշտադիտարկման արդյունքների՝ շուրջ 700 պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ ունեն հրատապ ամրակայման անհրաժեշտություն:
«Յուրաքանչյուր տարի պետական միջոցների հաշվին վերականգնվում են մի շարք հուշարձաններ, այդ թվում` եկեղեցի/վանական համալիրներ: 2025 թ. իրականացվում են 8 եկեղեցու/վանական համալիրի վերականգնման աշխատանքներ», - նշել է գերատեսչությունը։
Նյութն ամբողջությամբ՝ arm.sputniknews.ru