ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան հայտարարությունը. Հայաստանի ժողովրդի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կապը անքակտելի է
Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության դեսպանատունը, ի պատասխան նախօրեին ԱՄՆ դեսպանատան տարածած լրատվության, հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
Հանուն Ամենակարող Աստծո
Հաշվի առնելով Երևանում ԱՄՆ դեսպանության 2025 թ. հունիսի 16-ի հայտարարությունը, որի որոշ կետեր առնչվում են Իրանի Իսլամական Հանրապետությանն ու Հայաստանում իրանական կառույցներին, սույնով տեղեկացնում ենք, որ նշված հայտարարությունը կասկած է առաջացնում և շարունակությունն է հանդիսանում Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության հոգեբանական և լրատվական գործողությունների արշավի՝ ի աջակցություն Սիոնիստական ռեժիմի կողմից Իսլամական Հանրապետության տարածքի վրա անօրինական զինված հարձակմանը: Դրանց նպատակը քարոզչությունն է կասկածի ու վտանգի մթնոլորտ ստեղծել Հայաստանում իրանական կառույցների շուրջ միաժամանակ հանդիսանալով հայ ժողովրդի և Իրանի Իսլամական Հանրապետության ու նրա կառույցների միջև եղբայրական, բարեկամական ու խոր հարաբերությունների վրա բացասական ազդեցություն ունենալու փորձ:
Դատապարտելով ԱՄՆ դեսպանության այս մոլորեցնող և միջամտողական քայլը՝ հիշեցնում ենք, որ այն երկիրը, որի ներկայացուցչությունն է հանդիսանում այն, երկարամյա պատմություն ունի այլ երկրների ներքին գործերին միջամտելու մեջ։ Ցանկանում ենք հիշեցնել ԱՄՆ դեսպանությանը, որ նրա մոլորեցնող ու հնացած մեթոդները որևէ արժեք չեն ներկայացնում մեր բարեկամ և հարևան երկիր Հայաստանում։ Հայաստանի ժողովրդի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կապը անքակտելի է: