«Մարդու իրավունքներ և շրջակա միջավայրի ասպեկտներ հանքարդյունաբերության մեջ. պետական պարտավորություններ և բիզնես հնարավորություններ» թեմայով աշխատաժողով

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է «Մարդու իրավունքներ և շրջակա միջավայրի ասպեկտներ հանքարդյունաբերության մեջ. պետական պարտավորություններ և բիզնես հնարավորություններ» թեմայով աշխատաժողովին։
Նախարարի տեղակալը ելույթի ժամանակ ընդգծել է, որ հանքարդյունաբերությունը տնտեսության առանցքային ոլորտներից է, այն ունի զգալի ներուժ խթանելու տնտեսական աճը, ապահովելու տարածքային համաչափ զարգացումը և ստեղծելու նոր աշխատատեղեր, սակայն այդ ներուժը կարող է լիարժեք իրացվել միայն այն դեպքում, երբ ունենանք մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, բնապահպանական կայունության և շահագրգիռ կողմերի ներգրավման սկզբունքներ։
Կարևորելով այս համատեքստում պետության առանցքային դերը՝ նախարարի տեղակալը նշել է, որ անհրաժեշտ է մշակել այնպիսի քաղաքականություն, որը միաժամանակ երաշխավորում է շրջակա միջավայրի պահպանությունը, համայնքների մասնակցությունը, ներդրողների վստահությունը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։
Անդրադառնալով ՀՀ կառավարության դեռևս 2023թ․ ընդունած ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությանը՝ նախարարի տեղակալը շեշտել է, որ սա ոլորտի առաջին կարևորագույն քայլերից է, որը կազմված է հստակ սկզբունքների և երկարաժամկետ տեսլականի վրա։