Եթե ՀԷՑ–ն ազգայնացվի, սեփականատերը միջազգային ատյաններում հաղթանակ կտանի. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը խոսել է Հայաստանի իշխանության կողմից ՀԷՑ-ի ազգայնամցման հետևանքների մասին: 

Ըստ նրա՝ միջազգային պրակտիկայում կա ազգայնացման կամ պետականացման նախադեպ, սակայն շատ են եղել դեպքեր, որ միջազգային իրավական ատյանները հօգուտ սեփականատիրոջ են որոշումներ կայացրել:

Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ Սամվել Կարապետյանի դեպքում նույնպես այդպիսի հավանականություն կա, քանի որ, քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից դա պետք է արվի ոչ խտրականության հիման վրա: Ահա այստեղ է, որ Հայաստանը պարտվելու է միջազգային ատյաններում, քանզի այն բոլոր գործընթացները, որոնք նախորդել են ՀԷՑ-ի ազգայնացմանը եղել են խտրական և ոչ արդար վերաբերմունքի առկայության պայմաններում: