Մարտունի համայնքում աշխատանքների մասին
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք, Արծվանիստ և Ծովինար բնակավայրերում ՀՀ կառավարության ծրագրերի շրջանակում լայնածավալ աշխատանքներնեն իրականացվում:
Այսպես, Լիճքում ավարտին են մոտենում Ա3 թաղամասի 13-րդ, Ա8 թաղամասի 1-ին, 4-րդ և 5-րդ փողոցների հիմնանորոգման աշխատանքները, որոնց ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 52 միլիոն 218 հազար դրամը հավասարաչափ մասնաբաժիներով տրամադրել են ՀՀ կառավարությունը և Մարտունու համայնքապետարանը։
Ընհանուր առմամբ, կհիմնանորոգվի 150 մետր ընդհանուր երկարությամբ և 4750 քառակուսի մետր մակերեսով փողոց;
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի մայիսի կեսերից և հունիսի 18-ի դրությամբ ավարտվել շուրջ 90 տոկոսով։
Արծվանիստ գյուղի թիվ 4 և 24 փողոցներում ավարտին են մոտենում 798 մետր երկարությամբ գազատարի կառուցման աշխատանքները։
Շինարարական աշխատանքները սկսվել են 2024 թվականի աշնանանից ու 2025 թվականի հունիսի 18-ի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։
Ծովինարում էլ ակտիվորեն շարունակվում են դպրոցի շինարարության աշխատաքները: