Թումո-ն ներկայացված կլինի նաև Եղեգնաձորում
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում կբացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների հերթական մինի լաբորատորիան: Լաբորատորիայի համար հողամաս հատկացնելու մասին որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ: Հողամասը տրամադրվելու է 5 տարով։
«Թումո» կենտրոններն առաջարկում են անվճար ուսուցում մի շարք ուղղություններով` ծրագրավորում, դիզայն, ճարտարագիտություն և այլն: Հիմնականում նման կենտրոններ այցելում են երեխաներն ու դեռահասները։