Իսրայելում արգելափակված հայ զբոսաշրջիկներն արդեն Հայաստանում են
Իրանա-իսրայելական հակամարտության սրացման պատճառով Բեթղեհեմում արգելափակված հայ զբոսաշրջիկներն արդեն Հայաստանում են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց JERUSALEM TRAVEL ընկերության ներկայացուցիչ Արփինե Ալոյանը։
Տուրիստական ընկերությունը կազմակերպել է նրանց տեղափոխումը Բեթղեհեմից Շարմ Էլ Շեյխ ցամաքային երթուղով, այնտեղից էլ` ինքնաթիռով Հայաստան։
Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ Հայաստանի 17 քաղաքացիներ հունիսի 10-ին մեկնել են Իսրայել, որտեղից պետք է հայրենիք վերադառնային հունիսի 17-ին։ Սակայն իրանա-իսրայելական սրացման պատճառով չեղարկված չվերթներով պայմանավորված` նրանց վերադառնալու հետ կապված խնդիրներ են առաջացել։