ՀՀ-ից արտահանումը՝ ըստ երկրների

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-ապրիլին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 2.4 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն նվազել են 60.4%-ով կամ 3․7 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են 6․82%-ով կամ 65․2 մլն դոլարով և կազմել 891․4 մլն դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 36․83%-ը։

Երկրորդը ԱՄԷ-ն է՝ 702․6 մլն դոլար, -75․23% կամ -2․1 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 29․03%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 156․8 մլն դոլար, -73․36% կամ -431․8 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 6․48%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կառույցներին, ապա նշված ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 5․38%-ով և կազմել 979 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 5․77%-ով և կազմել 960․7 մլն դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 40․45%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 39․69%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 1․21%-ով և կազմել 180․4 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 7․45%-ը։