ՌԴ–ում խստացվել են միգրանտների համար նախատեսված քննության պահանջները

Ռուսաստանում պատենտ կամ բնակության թույլտվություն ստանալ ցանկացող միգրանտների համար ռուսաց լեզվի քննությունների լսողական և բանավոր առաջադրանքները կդժվարանան։ Ռոսոբրնադզորի կայքում նշված է, որ այժմ լսողական առաջադրանքները եկուսի փոխարեն կլինեն չորսը։ Բացի այդ, նվազագույն միավորներ են մտցվել, որոնք պետք է հավաքել լսողական և բանավոր առաջադրանքները կատարելիս` պատենտ, ժամանակավոր բնակության կամ բնակության թույլտվություն ստանալու համար։
Նոր ծրագրով՝ առաջադրանքների ավելի մեծ թվով քննությունները կանցկացվեն 2025 թվականի հուլիսի 10-ից։