ՖՆ պատվիրակությունը մասնակցել է հանրային ֆինանսների կառավարմանը նվիրված կոնֆերանսին
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Բիշկեկում մասնակցել է հանրային ֆինանսների կառավարման ոլորտում փորձի փոխանակման միջազգային կոնֆերանսին։ Պատվիրակության կազմում էին ծրագրերի գնահատման և ներքին աուդիտի քաղաքականության վարչության պետ Գարիկ Պետրոսյանը, բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետ Ռուզաննա Գաբրիելյանը և նույն վարչության գլխավոր մասնագետ Լիլիթ Հլղաթյանը:
Կոնֆերանսի ընթացքում նախարարության մասնագետները ներկայացրել են բյուջետային ծրագրերի գնահատման գործառույթի ներդրման փորձը ՀՀ ֆինանսների նախարարությունում, ինչպես նաև քննարկել ծրագրային բյուջետավորման հիմնախնդիրներն ու տարածաշրջանայի երկրներում արձանագրված հաջողությունները։