Սյունիքում տեղադրված կայանը շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի փոփոխություն չի գրանցել

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետների կողմից Սյունիքի մարզում տեղադրվել է «Վաղ ահազանգման ճառագայթային մոնիթորինգային համակարգի» մեկ կայան, որն ապահովում է շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի հսկողություն 24/7 ռեժիմով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն։

Ըստ հաղորդագրության՝  հունիսի 23-ի ժամը 09․00-15․00-ը կատարված չափման արդյունքները փաստում են, որ շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի փոփոխություն չի գրանցվել։