ՀՀ գետերի, լճերի և ջրամբարների վիճակը

Հանրապետության գետերում  հունիսի 22-ի դրությամբ ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Այս մասին տեղեկացնում է  ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.952 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հունիսի 22-ը ներառյալ՝ 93.297 մլն.մ³:

Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հունիսի 16-22-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 12.509 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից հունիսի 22-ը ներառյալ՝ 27.824 մլն.մ³: