Պաշտոնյաները դիտարկել են հանրապետական նշանակության Հ-13 ավտոճանապարհի հիմնանորոգման ընթացքը

Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Վաղարշապատի համայնքապետարանի ներկայացուցիչների և այլ ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Վաղարշապատ համայնք՝ դիտարկելու Զվարթնոց թաղամասից դեպի հանրապետական նշանակության Հ-13 ավտոճանապարհի 4.4 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքը։

Արմավիրի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 500 միլիոն դրամ է։ Աշխատանքների ավարտը նախատեսված է 2025 թվականի հոկտեմբերին։