Ո՞րն է Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը

«Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը» հրապարակել է «Եվրոպական ավիացիայի զեկույցը»։

Նշվում է, որ Ստամբուլի օդանավակայանը Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանների շարքում առաջինն է։ Հունիսի 9-ից 15-ը ընկած ժամանակահատվածում  միջինում օրական իրականացվել է 1591 չվերթ։

Ստամբուլի օդանավակայանին հաջորդում են Ամստերդամի Սխիպհոլը՝ օրական 1446 չվերթով, Փարիզի Շառլ դը Գոլը՝ 1389 չվերթով, Ֆրանկֆուրտը՝ 1380 չվերթով և Լոնդոնի Հիթրոուն՝ 1346 չվերթով։