Փաշինյանը Տիգրան Պետրոսյանին նշանակել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեչական մարմնի ղեկավար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեչական մարմնի ղեկավար։

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,–ասված է որոշման մեջ։

Նշենք, որ այսօրվա մեկ այլ որոշմամբ Տիգրան Պետրոսյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից։