Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում`
Հունիսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 25-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևանում` հունիսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ։
Երևան քաղաքի հունիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.2°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.7°C (1969թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 23.5°C