Անորակ աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 367 միլիոն դրամ. Արթուր Չախոյան

Անորակ աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 367 միլիոն դրամ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ակտիվիստ և բլոգեր Արթուր Չախոյանը և տեսանյութ հրապարակել: 

«Հաղթանակի 40-ամյակի այգու այս «բարեկարգման» աշխատանքների ընդհանուր արժեքը, ըստ պայմանագրի, կազմում է 339 միլիոն դրամ։ Սակայն Երևանի քաղաքապետարանը այս անորակ աշխատանքները իրականացրած «Երվադա» ընկերությանը վճարել է 367 միլիոն դրամ, այսինքն՝ նախատեսված գումարից 28 միլիոն դրամով ավելի։

Այս «բարեկարգման» աշխատանքների մասին ես դեռ 2023 թվականին եմ հանրայնացրել, որ դրանք կատարվում են անորակ։

Եվ ահա՝ երկու տարի անց իմ խոսքերը հաստատվեցին, որ ես ճիշտ էի՝ որ աշխատանքները իրականացրել են անորակ»,-գրել է նա։