ՌԴ մուտքի նոր կանոնների մասին տեղեկություններ է հրապարակել ՀՀ-ում այդ երկրի դեսպանատունը
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հրապարակել է սույն թվականի հունիսի 30-ից առանց վիզայի ռեժիմի շրջանակներում օտարերկրացիների համար ՌԴ մուտքի նոր կանոնների մասին հրահանգը:
Ըստ սահմանված կանոնների, նախքան մուտքը օտարերկրացիներին անհրաժեշտ է անցնել գրանցման կարգը Նույնականացման միասնական համակարգում։ Դա ենթադրում է, որ նրանք պետք է մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ ներկայացնեն մուտքի դիմում՝ օգտագործելով ruID բջջային հավելվածը, արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ:
Ընթացակարգը պարտադիր է բոլոր օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր հատում են Ռուսաստանի Դաշնության սահմանը առանց վիզայի ռեժիմի, բացառությամբ Բելառուսի քաղաքացիների, դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների, 6 տարեկանից ցածր երեխաների: