Հովտաշատում ջրօգտագործման կասեցումը վերացվել է. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Արարատի մարզի Հովտաշատ համայնքում «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում 2024թ. hոկտեմբերին կասեցվել էր կենցաղային և ոռոգման նպատակներով առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի շահագործումը։
Տեսչական մարմնից հայտնում են, որ ընկերությունը լիազոր մարմնից ձեռք է բերել համապատասխան թույլտվություն, որի արդյունքում կասեցումը վերացվել է։