Աշտարակ-Թալին վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է։
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ տարբեր տեղամասերում կատարվում են տարբեր բնույթի աշխատանքներ՝ հողային, արհեստական կառուցվածքների հետ կապված, պատվածքի խճային հիմքի կառուցում, ասֆալտբետոնե ծածկի երկրորդ շերտի տեղադրում, աշխատանքներ դաշտամիջյան հատվածներում և այլն։
Շինարարության մեջ ներգրավված են մեծաթիվ մեքենամեխանիզմներ։
Վերակառուցման արդյունքում ունենալու ենք 4 երթևեկելի գոտիով 100կմ-ժամ հաշվարկային արագությամբ 1-ին տեխնիկական կարգի ժամանակակից ու հարմարավետ ճանապարհ։