ՀԱՍՑԵՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆ․ ԵԶԴԻՆԵՐ
Տնտեսական լրագրողների ակումբը սկսում է նոր, հետաքրքիր փոդքասթների շարք «Հասցեն՝ Հայաստան» խորագրով։
Նախագծի շրջանակում մենք հյուրընկալում ենք Հայաստանում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների՝ պատմելու իրենց ժողովրդի ավանդույթների, մշակույթի, լեզվի, պատմության ու կենցաղի առանձնահատկությունների մասին, ինչպես նաև կիսվելու անձնական փորձով և Հայաստանի հետ ունեցած կապով։
Մեր շարքի առաջին փոդքասթը նվիրված է եզդի ժողովրդին։ Զրույցի ընթացքում կբացահայտենք եզդիների հարուստ մշակութային ժառանգությունը, ծեսերն ու տոները, ինչպես նաև կքննարկենք, թե ինչպես են նրանք պահպանել իրենց ինքնությունը ժամանակակից Հայաստանում։
Վարող՝ Ալբերտ Սաֆարյան։
Հետևե՛ք մեր թողարկումներին, ծանոթացե՛ք մեր հայրենակիցների պատմություններին և նորովի բացահայտե՛ք Հայաստանը։