Քննարկվել են կառուցապատմանը վերաբերող մի շարք առանցքային հարցեր

Հունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
 Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են կառուցապատման ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝
 տեղական տուրքերի դրույքաչափերի հնարավոր մեղմացմանը,
 կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին պետական պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությանը,
 կառուցապատման շուկայի զարգացմանն ու ներդրումային միջավայրի բարելավմանը նպաստող գործիքների ներդրմանը։
Անդրադարձ է կատարվել նաև ոլորտին առնչվող այլ հարցերի։
 Հանդիպմանը մասնակցել են «Հայաստանի շինարարների միություն» ՀԿ նախագահ Վահան Հարությունյանը, ինչպես նաև շահագրգիռ մարմինների այլ ներկայացուցիչներ։