Մարտին Գալստյանը ԵՊՀ ավարտական միջոցառման գլխավոր բանախոսն էր

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Երևանի պետական համալսարանի այս տարվա ավարտական միջոցառման գլխավոր բանախոսն էր:
Կենտրոնական բանկից հայտնում են, որ նա իր ելույթում շնորհավորել է ԵՊՀ շրջանավարտներին և անդրադարձել ժամանակի մարտահրավերներին և առաջնորդության կարևորությանը։
 «Առաջնորդությունը պահանջում է խիզախություն: Դուք մարդկանց պետք է ասեք այն, ինչը կարևոր է, այլ ոչ թե այն, ինչ նրանք ուզում են լսել, խախտեք ստատուս քվոն՝ մարդկանց դուրս բերելով հարմարավետության գոտուց: Դուք հաջողում եք, երբ գիտակցում եք, որ իրոք ծառայում եք մեծ գործի, նպատակը գտնում եք սեփական անձի սահմաններից դուրս»,- ասել է նա:
Տեսանյութն՝ այստեղ