Դիլիջան համայնքի ղեկավարը շնորհել է հավաստագրեր և շնորհակալագրեր՝ «Միմինո» հայ–վրացական փառատոնի կազմակերպման աջակիցներինն

Այսօր Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը շնորհել է հավաստագրեր և շնորհակալագրեր՝ «Միմինո» հայ–վրացական փառատոնի կազմակերպմանն աջակցած և անմիջական մասնակցություն ունեցած անձանց։
Հավաստագրեր են հանձվել Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտներին՝ կամավորական աշխատանքում ցուցաբերած ակտիվության և պատասխանատվության համար․
  •  Մանե Մանթաշյան
  •  Անի Մանթաշյան
  •  Սուսաննա Ղազարյան
  •  Վիկտորյա Անդրեասյան
  •  Ռիմա Զաքարյան
  •  Քրիստինե Վարդանյան
Փառատոնի կազմակերպիչ կառույցները ևս ի դեմս Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի և «Հայ-խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի՝ բարձր գնահատելով համագործակցությունը, շնորհակալագրեր են հանձնել
  • Դիլիջանի համայնքապետարանին
  •  Համայնքի ղեկավար Դ. Սարգսյանին
  •  Ղեկավարի խորհրդական Ն. Գրիգորյանին
  •  Ղեկավարի օգնական Ա. Սարգսյանին
  •  Համայնքապետարանի աշխատակից Ս. Հակոբյանին
  •  «Դիլիջան համայնքի տրանսպորտ և լուսավորություն» ՀՈԱԿ աշխատակից Հ. Գյուլզատյանին
  •  ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայությանը
  •  ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնին
Համայնքի ղեկավարը նշել է, որ բարձր է գնահատում յուրաքանչյուրի ներդրումն ու կատարած աշխատանքը՝ մեր քաղաքն ավելի ապահով, հյուրընկալ ու մշակութային իրադարձություններով հարուստ դարձնելու համար: