Կառավարությունը լուծարեց Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում որոշեց լուծարել Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը։

Որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը սահմանված կարգով, դիմում չի ներկայացվել 2024 թվականի ուսումնական տարվա սկզբից ի վեր, ինչի արդյունքում դասարան չի կազմավորվել, ինչպես  նաև այն հանգամանքով, որ Սյունիքի մարզի Լիճք և Տաշտուն բնակավայրերում փաստացի բնակվող 0-ից 6 տարեկան երեխա չկա։ Այսինքն, Լիճքի միջնակարգ դպրոցը 2024 թվականի ուսումնական տարվա սկզբից ի վեր ուսումնական գործունեություն չի իրականացնում՝ աշակերտ(ներ չլինելու պատճառով։

Նշված հանգամանքներից հետևում է, որ դպրոցի լուծարմամբ չի խախտվի որևէ դպրոցահասակ երեխայի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ոլորտը կարգավորող օրենդրական նորմերով ամրագրված՝ կրթություն ստանալու իրավունքը։

Անհրաժեշտության պարագայում Սյունիքի մարզի Տաշտուն և Լիճք բնակավայրերի դպրոցահասակ երեխաների կրթության կազմակերպումը կիրականացվի Սյունիքի մարզի Վարդանիձորի միջնակարգ դպրոցում՝ ապահովելով նրանց տեղափոխումը։