Անվճար բուժզննում՝ Արարատի մարզի բնակիչների համար
«Մելանոմայի օրեր Հայաստանում» լայնածավալ արշավի շրջանակներում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի մասնագետները, Արարատի մարզպետի աշխատակազմի հետ աջակցությամբ, կայցելեն Արարատի մարզ՝ կազմակերպելով անվճար մասնագիտական ծառայություններ մարզի բնակիչների համար։
Միջոցառումը կկայանա 2025 թվականի հուլիսի 4-ին։ Անվճար դերմատոսկոպիկ հետազոտություններ և մաշկաբանական խորհրդատվություններ՝ Արարատի մարզի բնակչության համար։
Հետազոտություններն իրականացվելու են հուլիսի 4-ին, սկսած ժամը 10:30-ից «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում:
Միջոցառման հիմնական նպատակն է նպաստել մաշկի չարորակ գոյացությունների՝ մելանոմայի, բազալիոմայի, տափակաբջջային քաղցկեղի և այլ մաշկային օնկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերմանը՝ ժամանակակից դերմատոսկոպիկ սարքավորումների կիրառմամբ։ Այս մեթոդը թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ գնահատել մաշկի մակերեսային շերտերը և վաղ փուլում հայտնաբերել կասկածելի փոփոխությունները։ Հատկապես խրախուսվում է մասնակցել բնակչության այն խմբերին, ովքեր ունեն մեծ թվով խալեր կամ նկատել են դրանցում փոփոխություններ, ունեն մաշկային նորագոյացություններ, ունեն մաշկային քաղցկեղի ընտանեկան պատմություն, ենթարկվել են ինտենսիվ արևահարության։
Օգտվե՛ք այս հնարավորությունից՝ ստանալու անվճար մասնագիտական զննում և խորհրդատվություն։
Մասնակցել ցանկացողները կարող են նախապես հերթագրվել՝ կապ հաստատելով ձեզ սպասարկող բժշկական հաստատության հետ