Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում`
Հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ի կեսօրից հետո, 29-30-ը, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 27-28-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ի ուշ երեկոյան, 29-30-ի, հուլիսի 1-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
Երևան քաղաքի հունիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.5°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.5°C (1994թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 23.6°C