Գազամատակարարման դադարեցում
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեյի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Գազամատակարար կազմակերպությունից հայտնում են, որ նույն օրը.
Ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ․Ավետիսյան փողոցի թիվ 28, 30, 32, 34, Մ․Պապյան փողոցի թիվ 16, 18, 20, 22, 24, 26 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների գազասպառողների գազամատակարարումը,
Ժամը 09:30-ից մինչև ժամը 16:45-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրի մի հատվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը,
Ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակավայրի Մեհրաբյան, Մյասնիկյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։