Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից կրած վնասը գնահատվում է 3 միլիարդ ԱՄՆ դոլար. Bloomberg
Իրանի հետ վերջերս տեղի ունեցած զինված բախման հետևանքով Իսրայելի կրած վնասը կազմել է մոտավորապես 3 միլիարդ ԱՄՆ դոլար։ Դրա մասին հունիսի 26-ին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Իսրայելի ֆինանսների նախարարության և հարկային մարմնի գնահատականները։
Աղբյուրների տվյալներով՝ այդ գումարը ներառում է հրետակոծության ժամանակ վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ծախսերը, ինչպես նաև տուժած բիզնեսների փոխհատուցումը։ Միաժամանակ, հաշվարկը չի ներառում հակամարտության ընթացքում օգտագործված սպառաինության և ՀՕՊ համակարգերի պաշարների համալրման ծախսերը։
«Սա աննախադեպ դեպք է. Իսրայելը երբեք նման մասշտաբի վնասի չի բախվել», -շեշտել է Հարկային մարմնի տնօրեն Շայ Ահարոնովիչը։