«Նաիրիտ» գործարանը կապամոնտաժվի

Համաշխարհային բանկը 1,5 մլն դոլար դրամաշնորհ կտա «Նաիրիտ» գործարանի շրջակա միջավայրի բարելավման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ծրագրով նախատեսվում է ապամոնտաժել գործարանը և հողը մաքրել քիմիական նյութերից։
Նշվում է, որ 2025 թ. մարտի սկզբին Համաշխարհային բանկը Երևան է ուղարկել փորձագետների, որոնք ձեռնարկության լուծարման և դրա տարածքում պահվող քիմիական թափոնների չեզոքացման նախնական պլան են պատրաստել։
ՀՀ կառավարությունը «Նաիրիտի» արտադրության վերականգնումը աննպատակահարմար է համարել՝ հաշվի առնելով բնակելի թաղամասերի մոտիկությունը գործարանին։