Դեբեդի ափերը կամրացվեն
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Այրում, Հաղթանակ և Բագրատաշեն բնակավայրերում Դեբեդ գետին հարող հատվածներում մաքրման և ափերի ամրացման աշխատանքների նախապատրաստման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ հետևյալ կազմով․
Հովհաննես Թոքմաջյան – Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Արտյոմ Մխիթարյան – Ջրային կոմիտեի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ
Կարեն Ալեյան – Ջրային կոմիտեի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող
Աղաբեկ Գալստյան – ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչության պետ
Միսակ Մելքումյան – ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ
Արկադի Ամիրխանյան – ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության շրջակա միջավայրի պահպանության վարչության գլխավոր մասնագետ
Մհեր Աղամյան – ՀՀ Տավուշի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Աշխատանքային խմբի հիմնական նպատակներն են. նշված բնակավայրերում գետի մաքրման և ափերի ամրացման աշխատանքների ուսումնասիրությունը, անհրաժեշտ ֆինանսական միջոցների մոտավոր հաշվարկումը, մինչև 1-ամսյա ժամկետում ուսումնասիրության և արդյունքների վերաբերյալ հաշվետվության ներկայացումը։