ՌԴ-ում առաջարկում են մեծացնել հիփոթեքի մարման նպատալով աջակցությունը բազմազավակ ընտանիքներին
Ռուսաստանի Պետդումայի ֆինանսական շուկայի կոմիտեի նախագահ Անատոլի Աքսակովի փոխանցմամբ՝ երկրում նախատեսում են կրկնապատկել բազմազավակ ընտանիքներին տրամադրվող հիպոթեքային մարման աջակցությունը՝ 450 հազարից մինչև 900 հազար ռուբլու։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
Աքսակովը նշում է, որ այս քայլը կարող է դառնալ լավ աջակցություն այն ընտանիքների համար, որտեղ ծնվում է երրորդ կամ հաջորդ երեխան, սակայն անհրաժեշտ է փնտրել նաև այլ մեխանիզմներ՝ ծնելիությունը խթանելու նպատակով։
Միևնույն նա դեմ է արտահայտվել տոկոսադրույքի նվազեցմանը՝ նշելով, որ դա անցանկալի է, քանի որ մի խմբի համար տոկոսադրույքների իջեցման հետևանքով վարկավորումը կթանկանա մյուսների համար: