Ծիծեռնակաբերդի խճուղու այլ հատվածներ եւս փլուզման վտանգի տակ են. Ավինյան

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերակառուցման աշխատանքները փաստացի ավարտված են, բայց կխնդրեմ այդ պատնեշները դեռ ժամանակավոր թողնենք, քանի դեռ քննարկվում է այդ երկրորդ փուլի աշխատանքները և նույնիսկ ճանապարհի լայնացման աշխատանքները։ Ի պաատսխան Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի  վերահսկողության վարչության պետ Սամվել Ղուկասյանի նման հայտարարության, Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ես ոնց հասկանում եմ,  ռիսկը ոչ միայն այդ փլուզված հատվածում է, այլ նաև հարակից հատվածներում այդ ռիսկը կա և որպեսզի չունենանք հնարավոր փլուզում նաև ամրացման աշխատանքներ պետք է արվեն հարակից հատվածներում, որոնք որ դեռ փլուզված չեն բայց այդ վտանգը ունեն։

Հետևապես նաև պետք է խնդրեմ հասկանալ որոշակի ժամանակացույց այդ գործողությունների, որպեսզի նաև պլանավորենք, հասկանանք։ Ավարտված են առաջին փուլի աշխատանքները, այն հատվածը, որը փլուզված էր, վերականգնված է։ Հիմա այս երկրորդ փուլի մասով պետք է հաջորդիվ խնդրեմ որոշակի ժամանակացույց տրամադրել»։