2025թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրամ
2025թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրամ։ ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.1% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.7%-ով և կազմել 220,371 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.9%-ով և կազմել 322,901 դրամ։