2025-ի 5 ամիսներին Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվել է 3182 քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանը, մարզի դատախազ Կարեն Սուքիասյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները: 

ՔԿ-ից տեղեկացնում են, որ Հովհաննես Չալաբյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում, ինչպես նաև 2025 թվականի 5 ամիսների ընթացքում Կոտայքի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 5903 քրեական վարույթ, որից 530 քրեական վարույթ փոխանցվել է 2023 թվականից: 5903 քրեական վարույթից լուծվել է 4852-ի ընթացք, որից դատավարական ավարտ են ունեցել 3239-ը:

Հաշվետու ժամանակահատվածում 1 քննի­­չի միջին ծան­­րա­բեռն­վա­ծութ­յունը կազմել է 330 քրեական վարույթ:

2024 թվականի ընթացքում մարզային քննչական վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 5028 հաղորդում, որից 4204-ով  նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հաշվետու ժամանակահատվածում դատարան ուղարկված, ինչպես նաև՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 379 մլն 319 հզր ՀՀ դրամ, որից վերականգնվել է 148 մլն 855 հզր ՀՀ դրամը: